ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի
15.02.2018 | 23:26

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող է ինքը լինել վարչապետի թեկնածու: «Այո, ես կարող եմ լինել «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն, բայց դեռ պետք է քննարկվի, որից հետո որոշում կայացնենք, թե ով կլինի»: Փաստորեն, փոքրաթիվ խմբակցություն ունեցող «Ելքը» կրկին իր թեկնածուն ունի և փորձում է ՀՀԿ-ի համար այլընտրանք ստեղծել: Այլ հարց է, թե նրա հնարավորությունները որքան են, բայց էական է, որ նրանք գոնե փորձում են, թեկուզ և ձևի համար, մրցակցություն ստեղծել:


Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի, բավական հետաքրքիր պատկեր կստեղծվի։ Հաշվի առնելով նրա թիրախային ելույթները, կարելի է ասել, հետաքրքիր օրեր են սպասվում:
Հավելենք, որ Հայաստանի վարչապետի ընտրությունները ապրիլի 17-ին են: Եվ արդեն առաջին «ծիծեռնակը» կա. «Ելքն» ունի սեփական թեկնածուն, որը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանն է: Իսկ ՀՀԿ-ն դեռ նախագահի ընտրությամբ է խառը, չնայած նրանք երկար-բարակ մտածելու պատճառ չունեն: Դեռ ամիսներ առաջ ամեն ինչ որոշվել է, ինչպես ասում են, իրենց խորհրդակցությունն էլ վաղու՜ց ավարտվել է: Էլ բան չի մնում, եթե ոչ ողջ հանրապետականներով մի խնդրանք ձևակերպել ու...Նիկոլ Փաշինյանին մրցակից գտնել: Այս խաղում թող հաղթի ուժեղագույնը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ